չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լավրովը հուսով է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա վեճերը ժամանակավոր են

Լավրովը հուսով է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա վեճերը ժամանակավոր են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին:

«Հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա վեճերը ժամանակավոր են և հնարավորինս շուտ կհաղթահարվեն»,-  ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ համագործակցության խթանմանը:

«Պատրաստ բենք մեր ընկերներին օգնել առկա խնդիրների լուծման հարցում»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: