չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հուսով ենք՝ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ. Սաղաթելյան

Հուսով ենք՝ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ. Սաղաթելյան

Այս օրերին սպասում էինք նախագահի կարևոր որոշմանը և այն որոշումը, որ կայացվեց, դեռ կիսատ էր, հույս ունենք, որ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի ՍԴ։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ հասարակության դժգոհությանն առ այն, որ բոլորը հոգնել են ճառերից և սպասում են հստակ քայելրի:
 
Այս առնչությամբ Սաղաթելյանն ասաց. ՛՛Մենք ընդունում ենք ձեր քննադատությունը, բայց նկատի ունեցեք, մենք մեր երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու, դա Նիկոլի ծրագիրն է, քանի դեռ հնարավորություն կա առանց ցնցումների հասնել դավաճանի հեռացմանը, մենք գնալու ենք այդ ճանապարհով։
 
Դա չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ երբևէ լինելու է նահանջ։ Ի սկզբանե ասել ենք՝ հեշտ չի լինելու, մենք հիասթափվելու, հուսահատվելու առիթ չպետք է ունենանք, նժարի մի կողմում դրված է պետության և պետականության հարցը, մյուս կողմում գոյություն ունեցող բոլոր դժվարությունները՛՛:
 
Նա հավելեց նաև, որ այս փուլում ոչ թե որոշվում է հաջորդ իշխանությունը, այլ պետք է լուծվի գործող իշխանություններին հեռացնելու հարցը։

 

 

  • Կիսվել: