շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Հուսով եմ՝ Մայր Աթոռը կհերքի լուրը, թե վաղը եկեղեցու սպասավորները պիտի վահան դառնան հրձիգ խուլիգանախմբերի հրահրած բախումների համար. Ալեքսանյան

Հուսով եմ՝ Մայր Աթոռը կհերքի լուրը, թե վաղը եկեղեցու սպասավորները պիտի վահան դառնան հրձիգ խուլիգանախմբերի հրահրած բախումների համար. Ալեքսանյան

Հուսով եմ՝ Մայր Աթոռը հնարավորինս շուտ կհերքի մամուլի հրապարակումներն այն մասին, որ վաղը եկեղեցու սպասավորները պիտի վահան դառնան հրձիգ խուլիգանախմբերի սադրանքների և նրանց հրահրած բախումների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

՛՛Վստահ եմ՝ ինչ էլ որ պլանավորած լինի Թալանի փրկության շարժումը Եկեղեցու թիկունքում, դա կկանխվի Մայր Աթոռի սաստող և այդ սադրանքին մասնակից չդառնալու մասին հայտարարությամբ՛՛,-նշել է նա:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ ընդդիմությունը վաղվա ցույցին քահանաների է հրավիրելու և նրանց թիկունքում թաքնված բախումներ է հրահրելու ոստիկանության հետ՝ փորձելով նոր «Մարտի 1» կազմակերպել:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի մեկին, ընդդիմությունը նախատեսում է անցկացնել մեծ հանրահավաք:

  • Կիսվել: