Հուսով եմ, Իշխան Սաղաթելյանը ոչ մի տեսակի բռնության չի ենթարկվել թիմակիցների կողմից «թալանը ետ բերելու» խոստումից հետո․ Ալեքսանյան
Հուսով եմ Իշխան Սաղաթելյանի հետ ամեն ինչ լավ է ու նա ոչ մի տեսակի բռնության չի ենթարկվել թիմակիցների կողմից «թալանը ետ բերելու» խոստումից հետո։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Կարծում եմ նաև ոստիկանությունը պիտի ուշադիր լինի վերջինիս նկատմամբ։ Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ իր այդ արտահայտությամբ Իշխանը ակնհայտորեն հոսանքին հակառակ է լողում»,- հավելել է նա։
Նշենք, նախօրեին անհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր հետևյալը․
«Թալանը հետ բերելու ու սրանց տված բոլոր խոստումներն իրականացնելու ենք միասին»։