երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա». Թաներ Աքչամը հույս ունի, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա». Թաներ Աքչամը հույս ունի, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրք գրող և հրապարակախոս Թաներ Աքչամը իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Աքչամը իր էջում կիսվել է New York Times-ի հոդվածով, որում ասվում է, որ Բյադենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և գրել է. «Լավ օր է բոլոր նրանց համար, որոնք պայքարում են ավելի լավ աշխարհի համար: Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ է»,-նշել է թուրք գրողը:

 
 
 

  • Կիսվել: