շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունիսի 1-ից տեղի են ունենալու առաջին դասարանցիների գրանցումները․ 2014-ին ծնված բոլոր երեխաները պետք է գնան դպրոց

Հունիսի 1-ից տեղի են ունենալու առաջին դասարանցիների գրանցումները․ 2014-ին ծնված բոլոր երեխաները պետք է գնան դպրոց

2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտնեց, որ Հունիսի 1-ից տեղի են ունենալու առաջին դասարանցիների գրանցումները՝ առցանց:

«Ես որոշ գրառումներ եմ տեսել, որ իրենց երեխային չեն գրանցի, քանի դեռ պարզ չէ՝ սեպտեմբերի 1-ից դաս լինելու է, թե՝ չէ:

Եկեք ձեր երեխաներին գրանցեք, հետո կտեսնենք: Ամեն ինչ կանենք, որ սեպտեմբերի 1-ից դասերը բնականոն լինել: Սակայն իմացեք՝ ծնողների համար պատասխանատվություն կա, եթե երեխաները դուրս են մնում ուսումնական պրոցեսից։

Հունիսի 1-10-ն այն առաջին դասարանցիների համար են, ովքեր ունեն տվյալ դպրոցում սովորող եղբայր կամ քույր և աշխատող ծնող, իսկ 10-ից հետո՝ մնացած բոլորի համար»․- ասաց Հարությունյանը:

 

  • Կիսվել: