Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը չի հարձшկվել որևէ երկրի կամ տարածքի վրա, բայց այժմ մեզ մեղադրում են տարածաշրջանում անկայունության աղբյուր լինելու մեջ․ Փեզեշքիան
Երեկ Թրամփը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ահաբեկչության զոհեր ենք։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
«Ես գալիս եմ Իրանից, որտեղ մեր Գերագույն առաջնորդը սպանվեց՝ առանց որևէ իրավական հիմքի կամ պատճառի։ Ես գալիս եմ Իրանից, որտեղ դպրոց ռմբակոծեցին։ Այս երեխաները զոհվեցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կիրառված ռումբերից։
Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը չի հարձակվել որևէ երկրի կամ տարածքի վրա։ Բայց այժմ մեզ մեղադրում են տարածաշրջանում անկայունության աղբյուր լինելու մեջ։ Մեզ պիտակավորում են որպես ահաբեկիչներ»,-նշել է նա։



