Վթարային ջրանջատում սեպտեմբերի 24-ին՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
1. Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամաս, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Դեղատան, Զաքյան, Վ.Սարգսյան, Գետառի փողոցներ, Քրիստափորի 1, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի, Խորենացու 1-29, Իսրայելյան 21, 34, 37, 39, Հրազդանի կիրճի, Ծիծեռնակաբերդի խճուղի
2. Շենգավիթ վարչական շրջանի Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



