ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժողովուրդ». ՀԾԿՀ-ն մերժել է «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»

«Ժողովուրդ». ՀԾԿՀ-ն մերժել է «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի եւ ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

 

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: