ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հստակ նշվում է՝ ով չի կարող շարունակել պաշտոնավարել, դա վերաբերում է նաև Ալվինա Գյուլումյանին․ Նախարար

Հստակ նշվում է՝ ով չի կարող շարունակել պաշտոնավարել, դա վերաբերում է նաև Ալվինա Գյուլումյանին․ Նախարար

Սահմանադրական փոփոխություններին առնչվող ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ նախագահը ստորագրել է և այն ուժի մեջ կմտնի հունիսի 25-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի, փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրության ուժով կդադարեցվեն 3 դատավորների լիազորությունները, և ՍԴ նախագահը այդ պաշտոնում այլևս չի շարունակի պաշտոնավարել։

Հարցին, թե եթե Հրայր Թովմասյանը ու մյուսները հրաժարվեն կատարել պահանջը, ինչի մասին երեկ ակնարկներ հնչել են, ի՞նչ է տեղի ունենալու, Բադասյանը պատասխանեց․

«Ես ճիշտն ասած, չեմ պատկերացնում իրավիճակը, որ ինչ-որ մեկը չի ենթարկվում Սահմանադրության ուժով ներկայացված պահանջին։ Դա անհասկանալի իրավիճակ է։ Ես երեկ լսում էի դատավորների արձագանքը, բազմաթիվ հակասություններ կան։ Դատավորներից մեկն ասում էր, թե չի ճանաչում Սահմանադրության փոփոխությունները, մյուս դատավորն ասում էր, որ իր վրա գործողությունը չի տարածվում, իսկ երրորդ դատավորը բացասական էր արտահայտվում այդ փոփոխությունների մասին ու միաժամանակ ասում, որ պետք է այն գար ՍԴ, որ դիրքորոշում արտահայտեինք»։

Նախարարն ասաց, որ Սահմանադրության փոփոխություններում հստակ նշվում է՝ ով չի կարող շարունակել պաշտոնավարել՝ այն դատավորը, որ այդ պաշտոնում ընդհանուր առմամբ պաշտոնավարել է 12 տարի՝ հաշվի չառնելով նույնիսկ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման ընդհատումները։

Նկատենք, որ սա վերաբերում է Ալվինա Գյուլումյանին, քնաի որ վերջինը ՍԴ դատավորի պաշտոնում եղել է 1996-2003թթ։

«Սահմանադրի կամքը պարզ է և պետք է իրակաացվի»,-ասաց Բադասյանը։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, հիմնական նպատակը Սահմանադրությամբ նախագծված Սահմանադրական դատարանի մոդելի կյանքի կոչումն է, ինչը պահանջում է 12 տարվա պաշտոնավարում։

«Անթույլատրելի է ՍԴ-ում տարբեր կարգավիճակ ունեցող դատավորների առկայությունը։ Սա ճանապարհ է հավասարության ապահովման, որ ՍԴ դատավորները չեն կարող ունենալ տարբեր կարգավիճակ», -հայտարարեց Բադասյանը։

  • Կիսվել: