ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին հայտնում է դեսպանատա ֆեյսբուքյան էջը։
 
Ըստ հաղորդման՝ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: 
 
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

  • Կիսվել: