ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրաժարվել են թեստավորել Արթուր Վանեցյանին. ԱԱԾ նախկին տնօրենը վարակավել է կորոնավիրուսո՞վ

Հրաժարվել են թեստավորել Արթուր Վանեցյանին. ԱԱԾ նախկին տնօրենը վարակավել է կորոնավիրուսո՞վ

Այսօր մամուլը գրել էր, որ  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով։ Hraparak.am-ը կապ է հաստատել Վանեցյանի հետ, ով տեղեկացրել է, որ մի քանի օր է տանը ինքնամեկուսացված է, քանի որ պարզել է, որ վերջին օրերին վարակակիրների հետ է շփվել։

«Շաբաթ-կիրակի օրերին թեթև ջերմել է, սակայն հրաժարվել են նրան թեստավորել՝ ասելով, որ պետք է սպասեն մի քանի օր, եթե ախտանիշները պահպանվեն, նոր միայն թեստ կհանձնի, ամենայն հավանականությամբ՝ այսօր։ Վանեցյանը խոստացավ՝ թեստի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը»,-գրում է լրատվամիջոցը:

 
 

  • Կիսվել: