Հրայր Թովմասյանը գլուխը կախ գալիս է, իր աշխատանքն անում է, գնում է․ ՍԴ նախագահ
Հրայր Թովմասյանի համար 100-երորդական են նախկին, նոր իշխանության ասածները, դուք պետք է հասկանայիք, որ Հրայր Թովմասյանի համար դրանք նշանակություն չունեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ տհաճ չէ իր համար աշխատել այնպիսի իշխանության հետ, որը նրան համարում է ոչ լեգիտիմ։
«Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է՝ գլուխը կախ գալիս է, իր աշխատանքն անում է, գնում է», -ասաց Թովմասյանը։ Այդուհանդերձ, Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծին, Թովմասյանն ասաց, թե ծանոթ չէ, և այն պետք է ուղարկվեր ՍԴ եզրակացություն ստանալու համար, բայց չի ուղարկվել։ «Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի ստացել», ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է կարծում Սահմանադրական դատարանի շուրջ իրականացվող գործընթացը իրավական է, թե՞ քաղաքական, ՍԴ նախագահը արձագանքեց․
«Չէ, ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս ամենը երջանիկ ապրելու համար է։ Այպես որ դուք հավատացեք, և վաղվանից երջանիկ եք ապրելու»։


