շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ». ՔՊ-ն արտահոսքի դեմ է պայքարում

«Հրապարակ». ՔՊ-ն արտահոսքի դեմ է պայքարում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջերս մենք հրապարակում ունեցանք «Քաղպայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գաղտնի չաթերի ու այնտեղ քննարկվող թեմաների մասին: Մասնավորապես, գրել էինք, որ քննարկել են Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, որոշ պատգամավորներ մտավախություն էին հայտնել, թե՝ եթե դատարանը նրան բաց թողնի, կփախչի, և Արարատ Միրզոյանը հանգստացրել էր նրանց։

Սակայն, ինչպես տեսանք, դատարանները դեռևս կարողանում են հակադրվել, և միշտ չէ, որ իշխանությունը հասնում է իր ուզածին։ Այդ չաթերի մասնակիցներից մեկը մեզ տեղեկություններ փոխանցեց, որ մեր հրապարակումից անմիջապես հետո ՔՊ-ն «ուժեղացված ռեժիմի» է անցել, սկսել են չաթերից հեռացնել կասկածելի անձանց, անգամ չաթերից մեկը փակել են ու շատ խիստ զգուշացրել մյուսներին, որ բոլորը հսկողության տակ են, և ցանկացած կասկածելի հանդիպում, շփում արձանագրելու դեպքում ՔՊ-ականը հայտնվելու է «սև ցուցակում» և պատժվելու է: Մեր աղբյուրը վստահ է, որ իրենց հետևում են և գաղտնալսում։ Նրանք խիստ սահմանափակել են իրենց անձնական շփումները՝ շառից-փորձանքից հեռու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: