ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը

«Հրապարակ»․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:

Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սեւ ցուցակն» ուղարկվում է արխիվ: Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: