չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հրապարակ». Ինչ ծրագրեր ունի «Հայաստան» դաշինքը. Ֆորումներ ու հանրահավաք

«Հրապարակ». Ինչ ծրագրեր ունի «Հայաստան» դաշինքը. Ֆորումներ ու հանրահավաք

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել է թեմատիկ երեք ֆորում անցկացնել։

Մեր տեղեկություններով, առաջին ֆորումը նվիրված է լինելու «Պատերազմի պատճառներին», երկրորդը` «Արտաքին մեկուսացում, աշխարհաքաղաքական նոր միջավայր, մարտահրավերներ, միջազգային կառույցներ», իսկ երրորդը՝ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն, հետպատերազմյան ապաքինում․ սոցիալական, անվտանգային, հոգեբարոյական խնդիրներ» թեմաներին, որոնց հրավիրվելու են տարբեր փորձագետներ: Նախատեսվում է ուղիղ հեռարձակում կազմակերպել քննարկումներից: Իսկ ԱԺ-ում մտադիր են կազմակերպել «Տեղահանվածների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Թե այս միջոցառումները կոնկրետ որ օրերին կկայանան, դաշինքից չասացին: Ըստ ամենայնի՝ մտահոգություն ունեն, որ իշխանությունները կխափանեն իրենց միջոցառումները։ Իսկ նոյեմբերի 11-ին «Հայաստան» դաշինքը նախատեսել է հանրահավաք կամ «այլ մասշտաբային» միջոցառում իրականացնել։ Այս ծրագրերը նախնական են, եւ հնարավոր է, որ դեռ փոփոխություններ կրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: