հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը. Հայրապետյան

Հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը. Հայրապետյան

Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ 

«Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն:
 
Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք: Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի պատրաստակամության համար:
 
Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար, որի ընթացքում կխաղամ նաև ես»,- ասվում է Հայրապետյանի գրառման մեջ։

  • Կիսվել: