կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հովիկ Աղազարյանը հավելյալ 200 հազար դրամ է խոստանում ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար

Հովիկ Աղազարյանը հավելյալ 200 հազար դրամ է խոստանում ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հավելյալ 200 հազար դրամ խոստանալով ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար։

Նա, մասնավորապես, գրել է․

«Յուրաքանչյուր քաղաքացի, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կպարգևատրվի 500000 դրամով՝ ընտրակաշառքի հետ կապված տեսագրություն ներկայացնելու համար, ընկերներիս ու իմ կողմից ստեղծվող հիմնադրամի կողմից կպարգևատրվի ևս 200 000 դրամով»։

Նշենք, որ այդ մասին Փաշինյանը հայտարարել էր այսօր՝ Ջերմուկում։

«Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն։ Երկրորդ, կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև կտանք յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»,- հայտարարել էր Փաշինյանը։

  • Կիսվել: