ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը՝ կառավարության վաղվա նիստում

Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը՝ կառավարության վաղվա նիստում

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ։

Նրան մարպզետի պաշտոնում նշանակելու հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում։

Հովհաննես Հարությունյանն այդ պաշտոնում կփոխարինի Տիգրան Պետրոսյանին։

Հովհաննես Հարությունյանը 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:

 

  • Կիսվել: