շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հո դուք ղառղա՞ռ չեք, հո դուք ջադու՞ չեք. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Հո դուք ղառղա՞ռ չեք, հո դուք ջադու՞ չեք. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Էլի ընդդիմությունը եկավ սուտ, մերկապարանոց, մանուպուլյատիվ, հակապետական տեքստեր հնչեցրեց ու փախավ դահլիճից, հիմա աթոռների հետ ենք խոսում, բայց, ինչ խոսք, ընդդիմության աթոռներն ավելի խոսուն են: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ձեր դաշնակ նախարարի կողմից սաղ դպրոցները, մանկապարտեզները ծախեցիք, հիմա եկել քննադատում եք ակադեմիական քաղաքը, էդ լու՞րջ եք ասում: Կամ ի՞նչ է նշանակում՝ էս կազմալուծվող երկրում, հո դուք ղառղա՞ռ չեք, հարգելի՛ ընդդիմություն»:

Պատգամավորն ընդդիմադիրներին կոչ արեց անեծքներով չխոսել ու հավելեց.  «Հո դուք ջադու՞ չեք: Կամ մյուս դաշնակ Աղվան Վարդանյանը, որ օդում պտտվող լուրերի համաձայն, կամ ոչ օդում, մի շարք մանկատան երեխեքի փողեր է լափել, եկել առավոտից փորձում է նսեմացնել ԵՄ դիտորդական առաքելությունը»:

Հովհաննիսյանը նաև կոչ արեց չսպասարկել այլ երկրների շահերը, քանի որ դա «դավաճանություն է, ազգադավություն, ստորություն և անբարոյականություն»:

 

  • Կիսվել: