հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հնդկաստանի ԱԳ նախարարը մոտ օրերս կայցելի Հայաստան. Միրզոյան

Հնդկաստանի ԱԳ նախարարը մոտ օրերս կայցելի Հայաստան. Միրզոյան

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մոտ օրերս կայցելի Հայաստան: Այս մասին հոկտեմբերի այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանելով Իրան կատարած այցի արդյունքները եւ իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման արդյունքները՝ արտգործնախարարը նշեց, որ «Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով» միջանցքի նախագիծը շարունակում է քննարկվել իրանցի գործընկերների հետ:

«Միեւնույն ժամանակ, ընդլայնված տարածաշրջանի երկրները նույնպես հետաքրքրված են նման հնարավորություններով»,- ասաց Միրզոյանը և հավելեց, որ այս հարցը կքննարկվի նաեւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ:

 

  • Կիսվել: