ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնչած հայտարարությունները ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն․ Արման Աբովյան

Հնչած հայտարարությունները ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն․ Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատագամավոր Արման Աբովյանը իշխանությանը խորհուրդ է տալիս մենել Սյունիք։

«Եթե իրենք այդքան մտահոգ են ռազմական դրությունով եւ պնդում են, որ օրինակ, Սյունիքում իրավիճակը ոչ թե լավ է, այլ անվտանգության առումով երաշխիքներ կան, թող մի հատ գնան Սյունիք ու նայեն թուրք զինվորին, որ կանգնած է հայկական հողում, ինչքան էլ իրենք պնդեն ու հղումներ անեն Ադրբեջանի տրածքային ամբողջականությանը: Զավեշտալի է, երբ հարց ես տալիս, ասում ես՝ հարվային ամենառաանցքային ճանապարհի վրա մի քանի կետում Ադրբեջանի զինուժն է կանգնած, ասում են՝ դե գիտեք ինչ կա, դա իրենց միջազգային սահմաններն են: Զուգահեռ ասում են՝ դեմարկացիա չկա: Բա եթե դեմարկացիա չկա, ոնց հասկանանք, որ դրանց զորքը կանգնած է»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Թույլ տվեք գնահատական չտամ: Ես գիտեմ միայն մի բան, որ յն ինչ կատարվել է, այն հայտարարությունները, որ հնչեցվել են, իրենք իրականում ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն: Ես ցավում եմ, որ իրենք տեղյակ չեն, թե դա ինչպես է կատարվում: Փորձել պտտեցնել իրավիճակը, դա բերում է ծանրագույն իրավիճկի: Մենք այսօր փաստացի ապրում ենք ծանրագույն ճգնաժամի մեջ»:

Խասելով արչտահերթ ընտրությունների մասին, Աբովյանն ասաց. «Ցանկացած դեպքում իշխանությունը ձեւավորվելու է ընտրությունների միջոցով: Մնացած տեխնիկական ու մեխանիկական հարցերը արդեն կքննարկենք հետո»:

  • Կիսվել: