հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնարավոր եմ համարում քննարկվի նրանց հետագա ծառայության հարցը․ Փաշինյանը՝ այսօրվա պաշտոնանկությունների մասին

Հնարավոր եմ համարում քննարկվի նրանց հետագա ծառայության հարցը․ Փաշինյանը՝ այսօրվա պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այսօրվա պաշտոնանկ արված բարձրաստիճան կադրերի պոտենցիալը հնարավոր է ապագայում ևս օգտագործվի: Այս մասին Փաշինյանը ասաց այսօրբա ճեպազրույցի ժամանակ։

«Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ։ Որոշումները շատ հաճախ միանշանակ չեն լինում, բայց գալիս է մի գիծ, երբ կարգապահությունը արտակարգ դրության պայմաններում և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն։

Ցավում եմ նման զարգացումների համար։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ, առավել ևս պետական բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։

Ինչ վերաբերվում է մեր հարգելի գործընկերներին, չեմ կարծում որ մեր պետությանը ծառայություններ մատուցելու պոտենցիալը սպառված է, և մենք ըստ իրավիճակի, հնարավոր եմ համարում, որպեսզի քննարկենք նաև նրանց հետագա ծառայությունների հարցը»,- իր խոսքում նշեց վարչապետը։

Նշենք, այօսր վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակել ծառայությունից:

Նախագահի մեկ այլ հրամանգրով Արման Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:

 

  • Կիսվել: