ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԿ-ների մասին օրենքը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել. Դավիթ Անանյան

ՀԿ-ների մասին օրենքը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել. Դավիթ Անանյան

Խորհրդարանում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գործող օրենսդրությունը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել:

Ըստ նրա, խնդիր է դրվել ապահովել հանրային հաշվետողականության բարձր մակարդակը:

Դավիթ Անանյանը նշեց, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են ստանում: Այսուհետ, ըստ նրա,  բոլոր ՀԿ-ները պարտավոր կլինեն ՊԵԿ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից:

Օրինագծով հստակեցվում են նաև հաշվետվությունում նշված տեղեկատվության վերաբերյալ պահանջները:

Մասնավորապես, ՀԿ-ն, որը հանրային միջոցներից ֆինանսավորում է ստանում, պետք է ոչ միայն բացահայտի ծրագրերը, որոնց շրջանակում ստանում է տվյալ ֆինանսավորումը, այլ նաևնշի ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները ՊԵԿ լիազորված մարնին տեղեկատվություն կներկայացնեն ծրագրերի մասին, որոնց շրջանակում ստացել են գումարային եւ գույքային միջոցներ՝ առանց ֆինանսավորման աղբյուրները նշելու:

Ըստ հիմնավորման, եթե գործող կարգավորումների պայմաններում ՀԿ-ները տարեկան հաշվետվությունում նշում են իրենց անդամների եւ կամավորների թիվը տարվա սկզբին, ապա այժմ նրանք պարտավոր են ներկայացնել թիվը տարեվերջյան զեկույցում: Ընդ որում, հարկային մարմինը կպահանջի նշել ՀԿ-ում առնվազն 20 ժամ աշխատող կամավորների և նրա հետ պայմանագրային աշխատանքային հարաբերություններ ունեցողների թիվը: 

 

  • Կիսվել: