Հիմա ու ապագայում` ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում․ ԿԳՄՍ նախարարն արձագանքել է
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է լրատվամիջոցներից մեկը այն հրապարակումը, թե իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել հանրաքվեին ընդառաջ, դա արվում է դպրոցների պատերի ներքո:
Նա գրել է․ «Մի լրատվամիջոց այսօր տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել հանրաքվեին ընդառաջ, դա արվում է դպրոցների պատերի ներքո:
Լրատվամիջոցն առնվազն պետք է հարցներ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին, ու անսպասելիորեն կպարզվեր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք է իրականացնում: Ցանկը ստորև կցվում է:
Լրատավամիջոցի նախկին իշխանական սեփականատիրոջը հիասթափեցնեմ, որ ինչպես նախորդ երկու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա ու ապագայում` ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում»։