Հիմա որ մարդկանց հարցնենք՝ ո՞վ է պատասխանատուն ու մեղավորը, իմ անունն են տալու. Փաշինյան
Ես, որպես վարչապետ եւ կառավարող կուսակցության նախագահ, պատասխանատվություն ունե՞մ ՀՀ-ում անկախ դատական համակարգի գոյության համար. ինչպե՞ս ես պետք է այդ պատասխանատվությունը իրականացնեմ: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, որ Հայաստանում ընկալումն այնպիսին է, որ անկախ դատական համակարգ չկա, կամ արարության պակաս կա: Հիմա որ մարդկանց հարցնենք՝ ո՞վ է դրա պատասխանատուն ու մեղավորը, քանի՞ ԲԴԽ նախագահի կամ քանի դատավորի անուն են տալու: Կարո՞ղ եք կռահել՝ ում անունն են տալու, իմ անունն են տալու: Բա ես այդ պատասխանատվությունը ոնց կրեմ, եթե չխնդրեմ հրաժարական տալ:
Դուք հարցնում եք՝ նոր մարդն ի՛նչ կարող է փոխել, համակարգը պետք է փոխի:
Գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը նաեւ օբյեկտիվորեն այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ այլեւս համակարգի հետագա դինամիկ փոփոխության ներուժն էականորեն նվազում է: Դա է այն կետը, որ ես պետք է խնդրանքով հանդես գամ»,-ասաց նա: