հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում». Ալիև

«Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ խոսել է խաղաղության պայմանագրի բանակցություններից և հայ-ադրբեջանական հարաբերություններից․

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը չէր ցանկանում ազատագրել մեր տարածքները։ Եվ դա՝ ոչ միայն ղարաբաղյան կլանի նախկին ղեկավարները․․․ Փաշինյանն ինքն էր 2019թ․ Ստեփանակերտում ասում՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Ի՞նչ էր նա նկատի ունեցել։ Կամ, երբ նրա պաշտպանության նախարարն ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Եվ դա Քոչարյան-Սարգսյան բանդան չէր, դա Փաշինյանն էր։ Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում, ոչ թե այն պատճառով, որ նա փոխել է իր իդեոլոգիան։ Իդեոլոգիան նույնն է․ նրանք մինչև հիմա ապրում են դրանով։ 

Հայաստանի կառավարության և ընդդիմության տարբերությունը միայն այն է, որ կառավարությունը հասկանում է, որ եթե նրանք շարունակեն կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նրանց նորից կջարդենք։ Ընդդիմությունը ցանկանում է իշխանությունից գցել Փաշինյանին, դրա համար ուզում են, որ նա այդ սխալն անի։ Մենք կարիք ունենք տեսանելի երաշխիքների․ դրանք կլինեն Հարավային Կովսկասի խաղաղության լավագույն երաշխիքները»։ 

  • Կիսվել: