երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հիմա 1991 թվականի դեկտեմբերն է, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակարձանագրումներ․ վարչապետ

Հիմա 1991 թվականի դեկտեմբերն է, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակարձանագրումներ․ վարչապետ

Եթե վերադառնանք պատերազմական հռետորաբանությանը, այն մոտավորապես նույնն է, թե 1992 թվականի օրինակ փետրվարին Հայաստանում սկսվեց շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ համավարակի հաղթահարումից հետ և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնել շատ քաղաքական ուժերի պահվածք․

«Արդյո՞ք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում…

Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիրներ չունեն, այլ նաև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր, կամ ավելի բարգավաճ: Նրանք վիրուսային այս իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն:

Շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը, արձանագրել, թե ովքեր են իրենց վատ զգում կորոնավիրուսի միջավայրում ու ովքեր են լավ զգում այդ միջավայրում:

Ես կարող եմ ասել որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում այդ միջավայրում»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ կորոնավիրուսի պատմությունը դեռ չի ավարտվել, երբ կավարտվի, արդյունքները կամփոփվեն.

«Եթե վերադառնանք պատերազմական հռետորաբանությանը, այն մոտավորապես նույնն է, թե 1992 թվականի օրինակ փետրվարին Հայաստանում սկսվեց շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում:

Հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա 1991 թվականի դեկտեմբերն է: Նրանք, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակարձանագրումներ:

Երբ ավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթն ու գրիչը, կտեսնենք, թե ով ինչ է արել, ով է հաղթել, ով է պարտվել և Հայաստանն ինչ է կորցրել ու ինչ է ստացել դրա արդյունքում»:

  • Կիսվել: