շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Հիանալի հանդիպում էր»․ Ղարիբաշվիլին Ալիևի հետ առանձնազրույցի մասին

«Հիանալի հանդիպում էր»․ Ղարիբաշվիլին Ալիևի հետ առանձնազրույցի մասին

Բաքվում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «հիանալի հանդիպում» է անվանել իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանաձնազրույցը:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան և կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:

Առաջիկայում վրացալան պատվիարկությունը պատրաստվում է այցելել Երևան։

Հիշեցնենք նաև, որ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությիւններում միջնորդ լինել։

  • Կիսվել: