կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀԿ պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է ԵԺԿ համագումարին

ՀՀԿ պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է ԵԺԿ համագումարին

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, հայտնում են կուսակցությունից:

«Հանրապետականները շարունակում են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ հանուն մեր երկրի։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, ով ՀՀԿ պատվիրակության ղեկավարն էր, դատարանը թույլ չտվեց մասնակցել ԵԺԿ համագումարին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: