շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀԿ և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները Վիեննայում ադրբեջանցի պատվիրակների հետ քննարկել են արցախյան հակամարտությունից հետո խաղաղության օրակարգը

ՀՀԿ և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները Վիեննայում ադրբեջանցի պատվիրակների հետ քննարկել են արցախյան հակամարտությունից հետո խաղաղության օրակարգը

Հայ և ադրբեջանցի պատվիրակները այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավստրիական կառավարության միջնորդությամբ հանդիպում են ունեցել։

Հայկական կողմից մասնակցել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հատկանշական է, որ հայ պատվիրակները հանդիպման մասին ոչինչ չեն հայտնել։ Միայն Էդմոն Մարուքյանն էր մեկնելուց առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել, որ գնում է արտերկիր՝ հայկական օրակարգը առաջ տանելու։ Մինչդեռ այլ արտերկրյա գործուղումներից առաջ միշտ հանգամանալից անոնս ներկայացնող Աշոտյանը այս անգամ լուռ էր։

Սակայն հանդիպումից մանրամասներ է հայտնել ադրբեջանցի պատվիրակ, ՛՛Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հասարակական միության՛՛ ղեկավար, պատգամավոր Թուրալ Գյանջալին:

Նա իր թվիթերում, մասնավորապես, գրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է հակամարտությունից հետո համերաշխության և խաղաղության օրակարգի կառուցման կարևորությունը։

 

  • Կիսվել: