չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՀԿ-ականները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը

ՀՀԿ-ականները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը

Հանրապետականները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը տեղից լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում։ 

Նշենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ, ճանապարհներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

 

  • Կիսվել: