երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերում լուրջ բարեփոխումներ են արվում, որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը. Արմեն Խաչատրյան

ՀՀ զինված ուժերում լուրջ բարեփոխումներ են արվում, որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը. Արմեն Խաչատրյան

Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ-երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում, որովհետև ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ «վիժեցնի խաղաղության գործընթացը»։

«Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են, բայց Հայաստանը, միանշանակ, գնալու է խաղաղության ճանապարով, ու Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ»,- նշեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ են արվում ու որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

  • Կիսվել: