ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանը, ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության. Տարոն Չախոյան

ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանը, ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը կարծում է, որ ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։

«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ  զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը։

ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։

Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։

Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության։

Ու ամենակարևորը՝ մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց. մենք պետություն ենք»,- Facebook-ում գրել է Չախոյանը։

  • Կիսվել: