Տարոն Չախոյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ադրբեջանցի տաքսիստի մասին հայտարարությանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Քաղաքական քարոզչության նպատակով Apple-ի գովազդի տեքստը կարդացող, ծաղիկները հավերժական կրակի վրա դնող Րաֆֆին պարզվում է նաև ֆանտաստիկ ժանրի սցենարիստ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը․
«Թե ասա՝ մեծ մարդ ես, ինչ գործ ունես՝ տաքսիով տուն ես գնում, դրա փոխարեն Գասպարյան Վլադիմիրի հետ գնայիր աղոթելու, Apple-ի գովազդը կարդայիր, ծաղիկներն էլ հավերժական կրակի վրա դնեիր։
Լավ է՝ գոնե տաքսու վարորդը չի ասել․ «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի»»։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ տուն գնալիս իր նստած տաքսիի վարորդն ադրբեջանցի է եղել, իր հետ ադրբեջաներեն է խոսել։