երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Կազանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Նիկոլ Փաշինյանն այսօր Կազանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, որտեղ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցի առաջին հանդիպումը եղել է իր ռուս պաշտոնակցի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Այսօր նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: Օրվա ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

  • Կիսվել: