Անվտանգությունն ապահովելու համար սահմանափակումներ են մտցվել Կազանի և Վլադիկավկազի օդանավակայանների աշխատանքում
Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։
Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա է հիմնական առաջնահերթությունը:
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտարարել է Վլադիկավկազի օդանավակայանի փակման մասին։ «Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում անօդաչու թռչող սարքի վտանգ է հայտարարվել»,- նշել է նա։
Հանրապետության ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում գտնվող Շալխի պոլիգոնի վրա։