շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռուբին»-ում

Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռուբին»-ում

Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված՝ «Ուրարտու»-ի ու Հայաստանի հավաքականի խաղացող Ուգոչուկվու Իվուն կարիերան կշարունակի ռուսաստանյան «Ռուբին» (Կազան) ակումբում։

Նիգերիացի կիսապաշտպանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել է երեք տարի։ Անցած մրցաշրջանում նա երևանյան թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

 

  • Կիսվել: