չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրել է, որ Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի և  հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից Հայաստան բերված գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը։

Նա կարճ ներկայացրել է արդյունքը՝ «շփումներ, պայմանագրեր, աշխատատեղեր՝ Ֆրանսիայում և Հայաստանում, հույսեր և գործողություն»։

  • Կիսվել: