հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ-ում և Արցախում հավատում են, որ ՌԴ-ն կարող է կանգնեցնել մարտական գործողությունները. Սարգսյան

ՀՀ-ում և Արցախում հավատում են, որ ՌԴ-ն կարող է կանգնեցնել մարտական գործողությունները. Սարգսյան

Հայաստանում և Արցախում հավատում են, թե Ռուսաստանը կարող է կանգնեցնել ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները: Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. ՛՛Ղարաբաղում ապրող հայերը այստեղ՝ ճակատում, կամ փախստականները, մտածում են, որ Ռուսաստանը բացարձակ օբյեկտիվ պատճառներով կարող է լինել իրական միջնորդ և կանգնեցնել ռազմական գործողությունները՛՛

Նար խոսքով՝ Ռուսաստանն ազդեցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, սակայն պետք է ստիպել Թուրքիային լքել հակամարտության գոտին: Սարգսյանը կարծում է, որ Մոսկվան կարող է ազդել Անկարայի վրա:

Ըստ Սարգսյանի՝ հայ-ռուսական հարաբերությունները զուտ քաղաքական չեն, այլ ՛՛այնքան խորն են, որ կարելի է անվանել ազգային շահ՛՛:

Նշենք, որ Երևանում օրերս ռուս լրագրողների հետ է հանդիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

  • Կիսվել: