ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ–ում չգրանցված 600.000 քաղաքացիներ զրկված են եղել «ՀայաՔվեին» միանալու հնարավորությունից

ՀՀ–ում չգրանցված 600.000 քաղաքացիներ զրկված են եղել «ՀայաՔվեին» միանալու հնարավորությունից

Հայաստանի Հանրապետության մոտ 600.000 քաղաքացիներ, որոնք գրանցված չեն ՀՀ տարածքում, օգտվում են ընտրական իրավունքից, «ՀայաՔվե» նախաձեռնության առաջին փուլում զրկված են եղել իրենց սահմանադրական իրավունքից։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը` անդրադառնալով չլուծված խնդիրներին։
Նա նշեց, որ երեկ` հուլիսի 4–ին,Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել ամենամեծ խնդիրներից մեկի հետ կապված, այն է` ՀՀ քաղաքացիները նույնականացման քարտով չեն կարողանում ստորագրել և միանալ «ՀայաՔվե» նախաձեռնությանը։
 
«Մենք ճշտումներ ենք արել, պարզվել է, որ դա ոչ թե ԿԸՀ–ի կայքի խնդիրն է, այլ կայքը սպասարկելու»,–ասաց Չալաբյանը` բացատրելով, որ «ՀայաՔվե» նախաձեռնությանը միանալու համար չկա օրենքի պահանջ, որ անձը պարտադիր պետք է ՀՀ տարածքում գրանցում ունենա։
 

  • Կիսվել: