երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ՀայաՔվեին» միացել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ

«ՀայաՔվեին» միացել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ

Մարզերում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, որոշ դեպքերում նույնիսկ տեղական ավագանու ՔՊ անդամներ միացել են «ՀայաՔվեին», ասուլիսում հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Միացել են սկզբունքայնորեն, հետևյալ հիմնավորմամբ, որ մենք մեր սեփական ղեկավարությանը երբևիցե մանդատ չենք տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողելու։ Նույնիսկ իրենց դեպքում եղել է որոշակի բողոքի գործողություն՝ սեփական կուսակցական ղեկավարության դեմ։ Կարծում եմ՝ սա կարևոր նախադեպ է։

Առաջիկայում  այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ կուսակցության ներսում», - նշեց Չալաբյանը։

  • Կիսվել: