չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօրվանից գործելու են «ՀայաՔվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջան

Այսօրվանից գործելու են «ՀայաՔվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջան

Այսօր սկսվում է «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքի չորրորդ շաբաթը: Մեր 38500 համաքաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը առաջին երեք շաբաթների ընթացքում, և մենք վճռական ենք շարունակելու մեր աշխատանքը՝ անհրաժեշտ թվից ավելի քաղաքացիների աջակցություն ստանալու և այս կարևորագույն օրենքի նախագիծը Ազգային ժողով մտցնելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն որոշել են միանալ մեր նախաձեռնությանը, ժամանակ գտնել և անել դա այս շաբաթվա ընթացքում։ Դա մեզ հնարավորություն կտա արագացնել ստորագրահավաքի փուլը և օր առաջ մտնել Ազգային ժողով:

Նաև ուրախությամբ հայտնում եմ, որ այսօրվանից գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում: Մեր աջակիցներին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս համայնքներում, հատուկ խնդրում եմ միանալ մեզ այս շաբաթվա ընթացքում, միացնել իրենց ձայնը մեր օր օրի թափ հավաքող պահանջին և նեցուկ դառնալ Արցախում պայքարող մեր քույրերին և եղբայրներին: Բոլորիդ ցանկանում եմ կամք, եռանդ ու վճռականություն, Աստված զորավիգ՝ մեր պայքարող տեսակին»։

  • Կիսվել: