հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՆԳ նախարարությունը իրազեկում է․ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգը

ՆԳ նախարարությունը իրազեկում է․ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգը

2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն police.am կայքում: Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։

Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվերակության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, կարող են դիմում ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար:

Քվեարկության օրվանից 3 օր առաջ ընտրական ցուցակները կփակցվեն ընտրական տեղամասերում:

 

  • Կիսվել: