շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը դեմ չէ, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը դեմ չէ, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը  դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը: Այս մասին դեսպանը հայտարարեց  «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ։ 

Պատասխանելով  հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը մուտք գործի ՀԱՊԿ, ինչը հետագայում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ դեսպանն ասաց․

«Ուզում եմ հիշատակել Սովետական միության փորձը: Մենք բոլորս տարբեր էինք, հիշո՞ւմ եք՝ Բալթյան հանրապետություններ և Միջին Ասիայի հանրապետություններ։ Ուրախությամբ պետք նշեմ, որ այս բազմազգ ընտանիքում՝ Սովետական միության տարածքում, չեն եղել տարածքային պահանջներ, միջազգային և կրոնական հակամարտություններ: Դրա համար այդ ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ»։

  • Կիսվել: