ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը կլինի փետրվարի 27-ին

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը կլինի փետրվարի 27-ին

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է Ria.ru-ն։

Բոլոր կողմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի  ներկայացուցիչները:   

Փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: 

  • Կիսվել: