չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիներին Իրաք մուտք գործելու համար հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը կներկայացվի Իրաքի ներկայացուցիչների պալատին ու ԱԳՆ–ին

ՀՀ քաղաքացիներին Իրաք մուտք գործելու համար հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը կներկայացվի Իրաքի ներկայացուցիչների պալատին ու ԱԳՆ–ին

ՀՀ քաղաքացիներին Իրաք մուտք գործելու համար հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը կներկայացվի Իրաքի ներկայացուցիչների պալատին ու ԱԳՆ–ին։ ՀՀ ԱԺ–ի` Իրաք– Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Իրաքի ներկայացուցիչների պալատի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
 
Հանդիպման ընթացքում հայ և իրաքցի գործընկերները կարևորել են համագործակցության ամրապանդումը խորհրդարանական տարբեր ձևաչափերում` նշելով, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ երկու երկրները կարող են զարգացնել նաև տնտեսական, մշակութային և կրթական կապերը։
Նշվել է, որ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար։ Բարեկամական խմբի անդամները կարծում են, որ սա շատ փոքր թիվ է և ՀՀ–ն ու Իրաքը չօգտագործված ներուժ ունեն այս ոլորտում։
 
Հյուրերն այցել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը գրանցում է արել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

  • Կիսվել: