ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ- Ժոմարտ Տոկաևին

ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ- Ժոմարտ Տոկաևին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. 

«Համոզված եմ, որ ամուր բարեկամության, փոխըմբռնման և վստահության ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։  

  • Կիսվել: