ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ նախագահը Ջիբութիում և Շրի Լանկայում դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը Ջիբութիում և Շրի Լանկայում դեսպաններ է նշանակել

Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպաններ ունի Ջիբութիում և Շրի Լանկայում։ Դեսպաններ նշանակելու մասին համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Համատեղության կարգով Ջիբութիում դեսպան է նշանակվել Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը (նստավայրը՝ Ադիս Աբեբա), իսկ Շրի Լանկայում՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի)։

 

  • Կիսվել: