շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերը

Քննարկվել են պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։

Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները:

Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին:

  • Կիսվել: